Ռուսաստանը մինչ այժմ TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան կատարած այցի արդյունքներով լրագրողներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Մոսկվայի հնարավորությունները և պատրաստակամությունը մասնակցելու տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին հայտնի են բոլոր շահագրգիռ կողմերին։
«TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ մեզ դեռևս որևէ դիմում չի ստացվել։ Սակայն Ռուսաստանի հնարավորությունները և պատրաստակամությունը մասնակցելու ենթակառուցվածքային նախագծերին հայտնի են բոլորին», – ընդգծել է Լավրովը։
Նշենք, որ TRIPP («Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախատեսում է տրանսպորտային կապի ստեղծում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ Հայաստանի տարածքով։