Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում շփումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Modern.az-ը հայտնում է, որ Փաշինյանն այս մասին ասել է կառավարությունում կայացած ճեպազրույցում։
«Ձևաչափն այնպիսին է, որ անպայման շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք այսօր և վաղը կլինենք նույն վայրում»,- ասել է նա։
_nՓաշինյանը նաև նշել է, որ երկու նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն։