Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է քննարկել TRIPP-ի ինտեգրումը Միջին միջանցքին «C5+1» ձևաչափով։
Modern.az-ը հայտնում է, որ Տոկաևի խոսքով՝ այս քայլը կարող է ընդլայնել Անդրկասպյան երթուղու հնարավորությունները և ծառայել տարածաշրջանի երկրների շահերին։
Նա նշել է, որ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման արդյունքում Կասպից ծովով բեռնափոխադրումների հոսքը մինչև 2040 թվականը կարող է քառապատկվել։