Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իրականություն է։
Modern.az-ը հայտնում է, որ նա այդ մասին խոսել է Թուրքմենբաշի քաղաքում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։
Փաշինյանը մեջբերել է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրից.
«Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն ներկայացնի։ Կողմերը թույլ չեն տա որևէ գործողություն, ներառյալ նման գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը կամ աջակցությունը, որոնք ուղղված են մյուս կողմի տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության լրիվ կամ մասնակի խախտմանը»։
«Հարգելի պետությունների ղեկավարներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն իրականություն է», – ընդգծել է Հայաստանի վարչապետը։