Լայնածավալ կոմունալ ճգնաժամի սպառնալիքի ֆոնին մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում տեղափոխվել այլ վայր:
Modern.az-ը, հղում անելով AFP-ին, հայտնում է, որ այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Նա մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տվել դիտարկել ժամանակավորապես այլ բնակավայրերում բնակվող իրենց հարազատների կամ ծանոթների մոտ տեղափոխվելու հնարավորությունը:
Քաղաքապետի խոսքով՝ ջրամատակարարման հետ կապված իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ և սպառնալիք ստեղծել քաղաքի բնականոն գործունեության համար։ Սակայն Կիևի իշխանությունները դեռևս չեն դիտարկում բնակչության ամբողջական տարհանման հարցը:
Հիշեցնենք, որ Կիևին հասցված հարվածների շարքից հետո քաղաքում լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։ Մետրոյի և ցամաքային էլեկտրական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, ջրամատակարարման խափանումներ են եղել, և կոյուղու համակարգում խնդիրներ են առաջացել:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը նաև հայտարարել է, որ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի հիմնական օբյեկտներից մեկը: