Զանգեզուրի միջանցքով նախատեսվում է կառուցել էլեկտրահաղորդման գիծ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ծրագիրը թույլ կտա Կասպից և Կենտրոնական Ասիայի «կանաչ էներգիայի» ներուժը հասցնել եվրոպական շուկա։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ ֆորումի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ էլեկտրահաղորդման գծի միջոցով նախատեսվում է Կասպից տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում արտադրվող «կանաչ էներգիան» արտահանել Եվրոպա՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով։
Փարվիզ Շահբազովը նշել է, որ ծրագրի իրականացումը ոչ միայն կընդլայնի էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այլև կամրապնդի տարածաշրջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ։
Նոր էներգետիկ գիծը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի համար՝ վերականգնվող էներգիայի արտահանող դառնալու և Արևելքի ու Արևմուտքի միջև էներգետիկ կամրջի դերը ամրապնդելու տեսանկյունից։