Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել են անդրսահմանային գետերի կառավարման աշխատանքային խմբեր։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին խոսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Առաջնորդները կարևորել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային համագործակցությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման աշխատանքային խմբերի ստեղծումը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային կապերի հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ ապագայում էլեկտրական ցանցերի միացման հարցերի շուրջ։