Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նախատեսում են հանդիպում անցկացնել՝ երկկողմ հարաբերություններում լարվածություն առաջացնող հարցերը քննարկելու համար։
Modern.az-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա նշել է, որ կողմերի միջև առկա փոխադարձ խնդիրների վերացմանը նվիրված նման հանդիպումները որոշակիորեն կանոնավոր բնույթ են ստացել։
«Մենք կարծում ենք, որ դա օգտակար է։ Բովանդակային առումով առաջընթացի տեմպը ցանկալի և ակնկալվող մակարդակից ցածր է։ Այնուամենայնիվ, մենք չենք հրաժարվում այս երկխոսությունից և շարունակելու ենք առաջ շարժվել», – ասել է Ռյաբկովը։