Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Պետդումայի ընտրությունների կազմակերպմանն աջակցելու համար։
Modern.az-ը հայտնում է, որ դիվանագետն այս մասին հայտարարել է լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանական կողմին Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրությունների կազմակերպմանն անընդհատ աջակցելու համար։ Մեր ընտրատեղամասը գործում է Բաքվում։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի կողմի աջակցությամբ ընտրատեղամաս է գործել նաև Գանձակ քաղաքում»,- ասել է դեսպանը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Ժուժալովը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում ընտրություններ անցկացնելու համար Ռուսաստանի Բաքվի դեսպանատանը գտնվող տեղամասի համար պատրաստվել է 3200 քվեաթերթիկ։
Նրա խոսքով՝ քվեարկությանը սպասվում է ավելի քան 500 ընտրողի մասնակցություն։