Արտասահմանյան դիվանագետների այցն Ադրբեջանի Ղարաբաղի շրջան Հայաստանում, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով, բողոքի ալիք է բարձրացրել։
Modern.az-ի հետ զրույցում Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից այս հարցի վերաբերյալ առաջ քաշված պնդումները իրավական հիմք չունեն։
«Նրանց խոսքերը ոչ մի նշանակություն չունեն։ Ադրբեջանը մերժում է նրանց բոլոր հորինվածքները։ Ադրբեջանն իր տարածքում լիիրավ սեփականատեր է։ Այս տարածքի բոլոր պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները պատկանում են Ադրբեջանին։ Ադրբեջանը նաև դիվանագետներ է հրավիրում այստեղ և իրավասու է բոլոր որոշումները կայացնել այս տարածքում», - ասել է պատգամավորը։
Ըստ Ռ. Մուսաբեկովի՝ Հայաստանի կողմը բարոյական հիմք չունի Ադրբեջանին այս հարցում մեղադրելու համար.
«19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքվում, Գանձակում և Շուշիում կառուցված հայկական եկեղեցիները պահպանվում են պետության կողմից։ Մինչդեռ Հայաստանի տարածքում միակ չքանդված մզկիթի անունը փոխվել է և կոչվել «Պարսկական մզկիթ»։ Սակայն այդ մզկիթը կառուցվել է Երևանի խանի միջոցներով։ Հայաստանի տարածքում եղել են հարյուրավոր մզկիթներ, և դրանք բոլորը քանդվել են։ Այս ֆոնին նրանք բարոյական իրավունք չունեն Ադրբեջանին որևէ մեղադրանք ներկայացնելու»։
Պատգամավորն անդրադարձել է նաև Ղարաբաղի հին եկեղեցիների պատկանելության հարցին։
«Հայերը չեն կարող հերքել, որ հին ալբանական եկեղեցիները պատկանում են ալբանական ժառանգությանը։ Սա պատմական փաստ է։ Նրանք պարզապես փորձում են ալբանական պատմությունը ներկայացնել որպես հայկական պատմություն։ Բայց դրա համար հիմք չկա։
Ժամանակին ալբանական եկեղեցին տարբեր պատմական փուլերում անցել է հայկական եկեղեցու ենթակայության տակ և հետագայում հայացվել է։ Սակայն սա հիմք չի տալիս պատմությունը վերաշարադրելու համար», - ասել է նա։
Ռասիմ Մուսաբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է պաշտպանել իր պատմական և մշակութային ժառանգությունը.
«Ադրբեջանը կարող է պաշտպանել իր պատմությունը և անհրաժեշտության դեպքում կարող է իր տեղը նստեցնել նրանց, ովքեր պահանջներ են ներկայացնում Ադրբեջանի դեմ»։