Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության պետ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի դիրքորոշումը Ադրբեջան մեկնելու մասին նախազգուշացման վերաբերյալ։
Այս մասին Modern.az-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես դատապարտել և մերժել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի սեպտեմբերի 17-ի հայտարարության մեջ Ադրբեջան մեկնելու մասին նախազգուշացումը «կամայական կալանավորման և անարդար դատավարության ռիսկի» պնդումներով հիմնավորելու փորձերը։
Անթույլատրելի են առանձին քրեական գործերով Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան իրականացվող դատական գործընթացները քաղաքական նկատառումներով ներկայացնելը և Ադրբեջանի դատական համակարգին միջամտելու փորձերը։
Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի վերաբերյալ նման մեղադրանքներ հնչեցնելիս իրավապահ և քրեակատարողական համակարգերում առկա խնդիրներն անտեսելը չի կարող անուշադրության մատնվել։ Բացի այդ, Ֆրանսիական կողմի միջազգային իրավական խախտումները, ռասիզմը, խտրականությունը, մարդու իրավունքների սահմանափակումը հայտնի են բոլորին։
Մենք կոչ ենք անում ֆրանսիական կողմին զերծ մնալ Ադրբեջանի վերաբերյալ անհիմն և կողմնակալ պնդումներից, հարգել մեր երկրի ինքնիշխանությունը և ներքին գործերը, ինչպես նաև վերջ դնել երկկողմ հարաբերություններին վնասող մոտեցումներին»։